Թուրքիան կարող է Ադրբեջանը դարձնել երկրորդ Սիրիա, իսկ Նախիջևանն էլ պարզապես կցել Թուրքիային

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական հասարակությունում տիրող տրամադրություններին՝ ռուսամետ և թուրքամետ։ Նրանց դիրքորոշումը Հովհաննիսյանը փոխանցում է իր գրառմամբ․

 

«Թուրք-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումը ոչ միանշանակ է ընդունվում Ադրբեջանում։ Այս հարաբերությունների ջերմացմանը դեմ արտահայտվողները հիմնականում բերում են այն արգումնետը, որ Թուրքիան կարող է Ադրբեջանը դարձնել երկրորդ Սիրիա, իսկ Նախիջևանն էլ պարզապես կցել Թուրքիային։
Այս կերպ մտածողները հիմնականում ռուսամետներն են։
Իսկ թուրքամետները պնդում են, որ պետք է ավելի խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, որպեսզի կարողանան «հայ-ռուսական օկուպացիային» դիմագրավել, այլապես անհնար կլինի միայնակ պայքարել»։

Քաղաքականություն

Պատահարներ