«Արդյունավետ քննարկում տեղի ունեցավ». բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպեցին պատգամավորին

«Արդյունավետ քննարկում տեղի ունեցավ այնքանով, որ մեզ ասացին՝ մեր կողմը բացել է մուտքը օտարերկրացիների համար, այսինքն՝ մերոնք ասում են, որ Ռուսաստանի նկատմամբ իրենց քայլն արել են, հիմա պիտի սպասենք պատասխան քայլի»,- այս մասին լրագրողներին ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը, ով հրավիրվել էր կառավարություն՝ մասնակցելու հարցի քննարկմանը։

 

Նշենք, որ ընդունել է պատգամավոր Հայկ Սարգսյանը և տեղեկացրել, որ խնդրի շուրջ քննարկումներ են գնում, ավելին, նույնիսկ մոտակա օրերին հնարավոր կլինի լուծել այն։

Քաղաքականություն

Պատահարներ