Լիբանանի հատուկ ծառայությունները հուլիսին տեղեկացրել էին Բեյրութի նավահանգստում պահվող վտանգավոր նյութերի մասին

Լիբանանի նախագահ Միշել Աունը հուլիսի 20-ին զեկույց էր ստացել հատուկ ծառայություններից Բեյրութի նավահանգստում մեծ քանակով նիտրատի ամոնիումի առկայության մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով նախագահի մամլո ծառայության թվիթերյան հաղորդագրությունը:

«Նախագահին Բեյրութի նավահանգստի պահեստներից մեկում ամոնիումի նիտրատի առկայության մասին զեկույցը հուլիսի 20-ին փոխանցելուց անմիջապես հետո ռազմական խորհրդատուն տեղեկացրել է կառավարության ղեկավարի վարչակազմի անվտանգության հարցերով գլխավոր քարտուղարին, որպեսզի անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երկրի ՆԳՆ տվյալներով, օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաքում որոտացած հզոր պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող 2700 ամոնիումի նիտրատն է եղել: Պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավորները վիրավորվել են, հարյուր հազարավորներն էլ անտուն մնացել:

Երկրի մայրաքաքաղաքը հայտարարվել է աղետի գոտի, որտեղ երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել:

Քաղաքականություն

Պատահարներ