Խնդրում եմ Վանի հանդիպման օրը չկուտակվել մարզադաշտի տարածքում. Կարեն Բարսեղյանը դիմել է երկրպագուներին

«Վան» ՖԱ-ի փոխնախագահ Կարեն Բարսեղյանը ակումբի ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել՝ դիմելով երկրպագուներին։

Հիշեցնենք, որ «Վանը» ԲԽ առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ օգոստոսի 15-ին, մրցելով «Գանձասար-Կապանի» հետ։

«Հարգելի ֆուտբոլասերներ, ինչպես գիտեք այս տարի մենք հանդես ենք գալու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, ինչի համար ես ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորում եմ։ Ցանկությունս անսահման է, որպեսզի վաղը կայանալիք պատմական հանդիպմանը մեր մարզադաշտը կրկին լեփ-լեցուն տեսնեմ և միասին նշենք այդ օրը։ Ցավոք, ելնելով ստեղծված իրավիճակից և պարետատան որոշումից, հանդիպումները անցկացվելու են առանց հանդիսականների։ Ես շատ լավ գիտակցում և բազմիցս նշել եմ, որ ֆուտբոլում ամենակարևորը դա ֆուտբոլասերն է և մենք խաղում ենք ձեզ համար։ Բայց այս պահի դրությամբ դա պարզապես անհնար է։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ հանդիպման օրը չկուտակվել մարզադաշտի տարածքում՝ ձեր իսկ առողջության մասին հոգ տանելով։ Վստահ եմ, որ շուտով կգա այն օրը, երբ մենք կրկին միասին կցնծանք խաղերին։ Մեր հանդիպումը կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ, իսկ թիմին կարող եք ոգևորել սոցցանցերում։

Առողջ եղեք

Մեկ թիմ, Մեկ քաղաք, Մեկ ընտանիք»։

Քաղաքականություն

Պատահարներ