Սվետլանա Տիխանովսկայան հրավիրվել է Եվրախորհրդարան

«Այսօր ես խոսեցի Սվետլանա Տիխանովսկայայի հետ Բելառուսում տագնապալի իրավիճակի մասին։ Նա ընդունեց մեր հրավերը՝ գալու Եվրախորհրդարան», - Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին:

 

 

Հիշեցնենք` ավելի վաղ Տիխանովսկայան արդեն ելույթ էր ունեցել էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում տեսակապի միջոցով։ Ինչպես հայտնի է, Տիխանովսկայան պարտվեց Բելառուսի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում, բայց ընդդիմությունը նրան համարում է հաղթող: Ընտրություններից հետո նա անվտանգության նկատառումներով մեկնեց Լիտվա:  

Քաղաքականություն