Ավտովթար Արարատի մարզում. բախվել են ՎԱԶ 2107-ն ու ՎԱԶ 217130-ը. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

 

 Այդ օրը, ժամը 08:30-ի սահմաններում Մրգավան գյուղում բախվել են 46-ամյա Մեսրոպ Մկրտչյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի 91 ԼR 911 համարանիշի և Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Կարապետյանի վարած ՎԱԶ 217130 մակնիշի 36 FA 279 համարանիշի ավտոմեքենաները։

 

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետաևնքով Ա. Կարապետյանը բուժօգնության է դիմել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ 

 

 Լրատվականի տեղեկություններով՝ վարորդներից Մ. Մկրտչյանն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունում՝ որպես օղակի հրամանատար։

 

Քաղաքականություն

Պատահարներ