ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը կրկին թիրախավորվել է. անհայտ անձը կրակոցներ է արձակել դպրոցի շենքի ուղղությամբ

Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի ենթարկվելուց մեկ ամիս անց կրկին թիրախավորվել է: Ինչպես հայտնում է Asbarez գործակալությունը, տեղի ոստիկանության տվյալներով՝ հանգստյան օրերին կրակոցներ են արձակվել է դպրոցի ուղղությամբ:

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության ներկայացուցիչները հերթապահելիս են եղել հայկական դպրոցի տարածքում, երբ շաբաթ 02:25-ի սահմաններում անհայտ անձը կրակոց է արձակել և վնասել դպրոցի ցուցանակը: Կատարվածի հետևանքով տուժողներ չեն եղել:

Ոստիկանները հետևելով կրակոցներին՝ անպիջապես ստուգումներ են իրականացրել, սակայն կասկածյալի հայտնաբերել չեն կարողացել:

Ոստիկանները հայկական դպրոցի մոտ հերթապահություն են իրականացնում հուլիսին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դպրոցի պատերին հակահայկական և ադրբեջանամետ գրաֆիտիներ էին հայտնվել:

Բացի այդ, անցյալ հինգշաբթի հրկիզվել էր Սան Ֆրանցիսկոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օժանդակ կառույցներից մեկը, ինչից հետո հետաքննություն է սկսվել:

Քաղաքականություն

Պատահարներ