Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետության ճանաչման հարց. Նիկոլ Փաշինյան

Կա արդյոք մեր օրակարգում Արցախի Հանրապետության ճանաչման հարց, թե ոչ, Էդմոն Մարուքյանի հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Այո՛, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց։ Իսկ այն հարցին, թե մենք գնում ենք այդ քայլին, թե չենք գնում, այդ հարցը պետք է շատ լրջորեն քննարկենք։ Հիմա գործնականում գուցե այս հարցուպատասխանի ընթացքում հանրային քննարկում սկսի։ Մենք քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները»։

Նիկոլ Փաշինյանն  ասաց, որ նույնը վերաբերում է նաև ռազմաքաղաքական դաշինքի հարցին։

«Մեր օրակարգում եղել է, բայց հիմա մեր օրակարգից տեղափոխվում է մեր քննարկումների սեղան», - ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ