Ռոհանին հայտարարել է զգոն լինելու անհրաժեշտության մասին թշնամիների դավադրության պայմաններում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է զգոն լինելու անհրաժեշտության մասին թշնամիների դավադրության պայմաններում, հայտնում  է Press TV-ն:

Նա պաշտոնական անձանց եւ ակտիվիստներին կոչ է արել խուսափել ցանկացած վեճից եւ տարաձայնություններից, «պահպանել հանգիստ եւ քաղաքական ռացիոնալությունն ու թույլ չտալ ժամանակավոր դրդապատճառներով որոշ մարդկանց ուղի հարթել դեպի իրենց չարամիտ երազանքների իրականացումը»:

Նա նաեւ նշել է, որ ԻԻՀ կառավարությունը՝ շնորհիվ հաշվարկված ծրագրման, «կարողացել է խափանել երկիրը փլուզելու համար ԱՄՆ-ի մշակած սխեման»:

«Չնայած նրան, որ ԱՄՆ-ի անմարդկային եւ անօրինական պատժամիջոցները կրճատել են եկամուտները…պատժամիջոցներից հետո ավելի քան 2,5 տարի անց կառավարությանը հաջողվել է կանխել երկիրը փլուզելու ԱՄՆ-ի չարամիտ փորձերը»,-ասել է Ռոհանին կառավարության տնտեսական համակարգման շտաբում հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ տնտեսական պատերազմի հետ մեկտեղ ԻԻՀ թշանմիները հատկապես ներդրումներ են անում հայրենական պառակտումներում:

Քաղաքականություն

Պատահարներ