Իդլիբում թրքամետ գրոհայինները հարձակվել են իրենց «հովանավորների» ռազմական շարասյան վրա

Սիրիայի Իդլիբ նահանգում Անկարայի կողմից աջակցվող մարտական ջոկատները հարձակվել են թուրք զինծառայողների շարասյան վրա, որը իրականացնելիս է եղելՍիրիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից մարտական դիտակետ դուրս բերելու միջոցառումները, գրում է topcor.ru-ն։

Թուրքական զինված ուժերի ռազմական շարասյան վրա ջիհադականների հարձակման հետևանքով զոհվել է մեկ վարորդ, մի քանի զինվոր վիրավորվել է, երկու բեռնատար այրվել է, իսկ մի քանի մարդատար ավտոմեքենաներ լուրջ վնասվել են: Թուրքամետ զինյալների հարձակումը իրենց «հովանավորների» ռազմական շարասյան վրա տեղի է ունեցել Սարմինի և Սարակիբի միջև՝ Մաարեթ էլ Ուլիա բնակավայրի շրջանում, ինչի մասին հայտնել է սիրիական բանակի սպան:
 

Քաղաքականություն

Պատահարներ