Ադրբեջանում Հունաստանի դեսպանատունն անվտանգության սպառնալիքներ է ստանում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող Հունաստանի դեսպանատունն անվտանգության սպառնալիքներ է ստանում, իսկ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է դրանք լուրջ ընդունել, գրում է Greek City Times թերթի սյունակագիր Փոլ Անթոնոպուլոսը:

«Բոլորը հսկողության տակ են, մինչդեռ կան խնդիրներ՝ կապված հունական դիվանագիտական առաքելության ընդհանուր պլանավորած «աջակցության» հետ, որը տրամադրվում է միջազգային մակարդակով»,- գրում է հեղինակը:

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում քաղաքական և ռազմական աջակցության է ստանում Հունաստանի տարածաշրջանային մրցակից Թուրքիայից: Հունաստանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և ներկայում խառնված է Թուրքիայի հետ տարածքային վեճին Արևելյան Միջերկրականում»,- գրում է Անթոնոպուլոսը:

Նա գրում է, որ Հունաստանի դեսպանատանն անվտանգության հետ կապված իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ կառավարությունը ետ կանչեց դեսպան Կոնստանտինոս Պիպերիգոսին: Վերջինս պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 2-ին:

 

Քաղաքականություն

Պատահարներ