Բերձորի ուղղությամբ մեր ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել

Այսօր ողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ-ն, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը։ Այս մասին հեկտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ մեր ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել», - ասել է Հովհաննիսյանը։

Քաղաքականություն

Պատահարներ