Հակառակորդը Շուշին թիրախավորելու փորձ է արել. հարված է եղել քաղաքին հարակից ձորակի ուղղությամբ. «Արմենպրես

Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

 

«Հակառակորդը փորձում էր թիրախավորել Շուշին, սակայն հարվածը եղավ հարակից ձորի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև աշխատում է հայկական կողմի ՀՕՊ-ը»,- նշեցին ԱԻՊԾ-ից:

Քաղաքականություն