ՌԴ-ն Երևանին կհատկացնի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին:

Կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված օգնության տեսակն ու ծավալը որոշելու խորհրդակցություն սկսելու դիմումի հետ, որի համաձայն Ռուսաստանի Դաշնությունը կարող է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել երկրի անվտանգությունն ապահովելու համար, հաստատում ենք Ռուսաստանի Դաշնության դաշնակցային համագործակցության պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ, այդ թվում՝ 1997-ի օգոստոսի 29-ի ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև ստորագրված համագործակցության ու փոխօգնության բարեկամության պայմանագրի համաձայն: Այդ պայմանագրի որոշ հոդվածներ ենթադրում են հստակ գործողություններ կողմերի տարածքների հանդեպ ռազմական սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի դեպքում:

Պայմանագրի համաձայն՝ ՌԴ-ն Երևանին կհատկացնի ողջ անհրաժեշտ օգնությունը, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Քաղաքականություն

Պատահարներ