ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով

Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հեղինակ Սեմյոն Պեգովը, ով պատերազմի օրերին գտնվել է Արցախում: 

 

«Վստահ եմ և անգամ, ապացույցներ ունեմ, որ Ադրբեջանի դրոշի օրվան ընդառաջ Ալիևի հայտարարությանը, որին Բաքուն այդքան պատրաստվում էր, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», նման բան չի եղել: Սա բացարձակ ճշմարտություն է: Շուշիում այդ պահին գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները: Իմ տվյալներով՝ խոսքը քաղաքի տարբեր հատվածներում գտնվող մինչև 200 հոգու մասին է»,- նշեց ռուս լրագողը՝ հավելելով, որ անգամ նոյեմբերի 9-ի գիշերը նրանք պատրաստ են եղել առաջ շարժվել և գրոհել:

Նրա խոսքով՝ առավոտյան 5-ի սահմաններում հարյուրավոր զինծառայողներ պատրաստվել են օգնության հասնել Շուշիում գտնվողներին՝ քաղաքը ադրբեջանական խմբերից մաքրելու համար, սակայն ժամը 5-ին նրանք արդեն նահանջի հրաման են ստացել և շուտով իմացել են համատեղ հայտարարության մասին:

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Քաղաքականություն

Պատահարներ