Ազգային ժողովի խորհուրդը Լենա Նազարյանի գլխավորությամբ արտահերթ նիստ է գումարել

ՀՀ ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է գումարել: Այս մասին հաղորդվում է խորհրդարանի պաշտոնական կայքում:

«Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ, որի համաձայն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԺ խորհրդի արտահերթ նիստը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։


 

Քաղաքականություն

Պատահարներ