Պուտինը մշտապես երկխոսություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվ երկխոսություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ՌԻԱ-Նովոստին:

Ավելի վաղ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ նոյեմբերի 26-ի գիշերը մեկ ժամում երկու անգամ զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Մենք նախագահի ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին ենք պաշտոնական հաղորդագրություն տարածում: Նախագահը բազմիցս ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման այս ընթացքում ակտիվ հեռախոսային բանակցությունների մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ»,- նշել է խոսնակը:

Քաղաքականություն

Պատահարներ