Իրայելում «Pfizer» պատվաստանյութի ներարկումից հետո 13 բնակիչ դեմքի ժամանակավոր կաթված է ստացել

Իսրայելի 13 բնակիչների մոտ Pfizer ընկերության պատվաստանյութն ստանալուց հետո դիմային նյարդի ժամանակավոր կաթված է ախտորոշվել:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացած 600 մարդկանցից 70 տոկոսի մոտ ներարկման տեղում անհարմարության և ցավի զգացողություն է նկատվել:

Հինգշաբթի երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելում պատվաստված 2 մլն մարդկանցից 1127-ի մոտ կողմնակի ազդեցություն է նկատվել:

Քաղաքականություն

Պատահարներ