Ղարաբաղի հետագա կարգավիճակը պետք է ճշգրտվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանի հարցին:

«Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարևորագույն հարցերից մեկն է և այդ հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Ուրախ եմ, որ համանախագահ երկրները կիսում են այդ դիրքորոշում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը նույնպես այդ համատեքստում է եղել:

Քաղաքականություն

Պատահարներ