Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, ապաքինվել է 636 մարդ: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է ճեպազրույցի ժամանակ: 
Նրա փոխանցմամբ, երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 3 022 պացիենտ: 
Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուս էր հաստատվել 1 137 մարդու մոտ, ապաքինվել էր 1 179 պացիենտ, մահացել 11 մարդ:

Քաղաքականություն

Պատահարներ