Սենատոր Բեռնի Սանդերսի՝ թաթմաններով լուսանկարը նրան գրեթե 2 մլն դոլար է բերել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ սենատոր Բեռնի Սանդերսը բրդից պատրաստված թաթմաններ է կրել, որի լուսանկարը գրեթե 2 մլն դոլար է բերել նրան: Այդ լուսանկարի մեմեր եւ սթիքերներ են հայտնվել համացանցում, հաղորդում է BBC-ը:

Թախծոտ Սանդերսի լուսանկարը, ով նստած է եղել հյուրերից հեռու, տարածվել է համացանցում երդմնակալությունից հետո:

Բեռնի Սանդերսը մեկ անգամ չէ, որ համացանցի ուշադրության կենտրոնում է հայտնվում: Նոր մեմը սկսել են արագ մոնետիզացնել:

Անցած շաբաթ Սանդերսի կայքում հայտնվել են շապիկներ 27 դոլարով եւ սվիթշոթեր 45 դոլարով:

Վերջին 5 տարում ապրանքների վաճառքը սոցիալիստ Սանդերսին մոտ 1,8 մլն դոլար է բերել:

«Մենք Ջեյնի հետ (Սանդերսի կինը) ցնցված էին ստեղծագործ ունակություններով, որը ցուցաբերեցին շատ մարդիկ, եւ ես ուրախ եմ, որ մենք կարող ենք այդպիսով աջակցել Վերմոնտի կարիքավոր բնակիչներին»,-հայտարարել է քաղաքական գործիչը:

Քաղաքականություն