Մոսկվան ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ը խրախուսում է չարտոնված հանրահավաքներն իր տարածքում՝ Ռուսաստանին զսպելու ամերիկյան ռազմավարության շրջանակում։ Այս մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մոսկվան կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել միջամտությունն օտարերկրյա պետությունների ներքին գործերին։
«Ռուսաստանի ներքին գործերին ԱՄՆ-ի կոպիտ միջամությունն այնքան հաստատված ճշմարտությունն է, որքան իրենց ֆեյք նորությունները»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից չարտոնված գործողություններին աջակցելն էլ ավելի է հաստատում Վաշինգտոնի անդրկուլիսային դերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդեպի ղեկավար Բլինքենը դատապարտել էր հաջակցություն Նավալնիի հանդես եկող խաղաղ ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ռուսական իշխանությունների որդեգրած կոշտ մարտավարությունը։

Քաղաքականություն