Արմավիրի մարզում ВАЗ 21 014-ը կողաշրջված վիճակում, հայտնվել է դաշտում. կա վիրավոր. Shamshyan. com

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Այթաղ գյուղի բնակիչ 38-ամյա Վահան Ղազարյանը իր վարած ВАЗ 21 014 մակնիշի ավտոմեքենայով Կողբավան-Վանանդ ճանապարհին՝ «Նոյան» գործարանի մոտ, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում, հայտնվել դաշտում։  

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ․Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Իսկ ուղևորներ՝ նրա համագյուղացի 18-ամյա Արթուր Ղազարյանն ու Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ 40-ամյա Ռադիկ Վարդանյանը, տեղում բժիշկների կողմից բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ