ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հույն ոստիկանի են ձերբակալել

Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող Հունաստանի գլխավոր հյուպատոսի թիկնազորի կազմում գործող ոստիկանին: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:  


Հունաստանի ԱԳՆ-ում հայտարարել են տեղի ունեցածի հանգամանքների հետաքննության մասին: Հունաստանի ընդդիմությունը միջադեպն աննախադեպ է անվանել և իր ԱԳՆ-ից պարզաբանումներ պահանջել:


«Ձերբակալությունը տեղի է ունեցել հարյուրավոր ուխտավորների, ինչպես նաև Հունաստանի պատվիրակության ՝ փոխարտգործնախարար Յորգոս Կոցիրասի գլխավորությամբ աչքի առաջ», — ասվում է հաղորդագրության մեջ:


Աթենքի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ ոստիկանն, այնուամենայնիվ, ազատ է արձակվել Հունաստանի ԱԳՆ միջամտությունից հետո: Սոցցանցերում հրապարակել են այն պահը, երբ հույն ոստիկանին դուրս են հանում տաճարից և տանում։



Քաղաքականություն

Պատահարներ