Վարակման՝ 145, մահվան 1 նոր դեպք. կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսի 145 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 167-ի: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 3141 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք ( 791): 
 

Մեկ օրում առողջացածների թիվը 73 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161 015, փաստացի բուժվողներինը՝ 4220 (մեկ օրում նվազել է 69-ով):

Մեկ օրում արվել է 2703 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 681 838 թեստ:

Քաղաքականություն

Պատահարներ