Իսրայելը սկսել է պաղեստինցի խաղաղ բնակիչների տարհանումը Ռաֆահից

Իսրայելը սկսել է պաղեստինցի խաղաղ բնակիչների տարհանումը Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի ռադիոն։


Ավելի վաղ Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման հետեւանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։


 Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման հետևանքով Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի կենտրոնական և արևելյան շրջաններում վնասվել է 11 բնակելի շենք, հայտնում է Al Jazeera-ն։ Քաթարյան հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածների թվում երեխաներ կան։

Քաղաքականություն