Գտնվել է Աստղաձոր գյուղի հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Մայիսի 5-ին՝ ժամը 16:43-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխան մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները «Յանխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ա. Ս.-ին (ծնված 2014 թ.) և մոտեցրել ծնողներին:


Որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար:

Քաղաքականություն