ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը ընթանում է «Նիկոլ վարչապետ» կոչերով

Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն ամփոփվում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթով։ Մասնակիցները շարժվեցին հանրապետության հրապարակից, անցան Մաշտոցի պողոտայով, ապա կանցնեն Կորյունի, հետո նաև Աբովյանի փողոցով։ Վերջում ծաղիկներ կխոնարհեն Մյասնիկյանի արձանի մոտ՝ մարտի մեկի զոհերի հիշատակին։

Երթը ուղեկցվում է «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով  և թմբուկների դմփդմփոցներով։

Քաղաքականություն

Պատահարներ