Թբիլիսիում բողոքի ցույց է տեղի ունեցել. պահանջում են չեղարկել պարետային ժամը

Թբիլիսիի կենտրոնում այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ «պարետային ժամը» չեղարկելու պահանջով, որը երկրում գործում է արդեն մոտ 4 ամիս:
Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ հիշեցնելով, որ Վրաստանում գիշերային ժամերին (21:00-05:00) տեղաշարժվելու արգելքը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 28-ին՝ պայմանավորված համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ: Դա մեկն է ոչ մեծաթիվ սահմանափակումներից, որոնք պահպանվում են երկրում կարանտինային միջոցառումների մեղմացումներից հետո: Կարանտինային սահմանափակումները փուլ առ փուլ մեղմացնել սկսել են փետրվարի 1-ից:

 

Պարետային ժամը խախտելու համար ֆիզիկական անձանց համար 2000 լարիի չափով տուգանք է սահմանվում, իսկ իրավաբանական անձանց համար՝ 10 000 լարիի:
 

Քաղաքականություն

Պատահարներ