Ադրբեջանը մեկ միլիարդ խորանարդ մետր գազ է ուղարկել Եվրոպա

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում արդյունահանվող առաջին 1 միլիարդ խորանարդ մետր բնական գազը Տրանսադրիատիկ խողովակաշարով (ՏԱԽ) Եվրոպա է առաքվել Թուրքիայի տարածքով:

Այս մասին ասել է ՏԱԽ-ի գործադիր տնօրեն Լուկա Շիպատին (Luka Schieppati), տեղեկացնում է minval.az կայքը:

Նրա խոսքով, ադրբեջանական բնական գազը, որը տեղափոխվում է ՏԱԽ-ով, կարեւոր դեր է խաղում ԵՄ-ի համար նոր աղբյուրից հուսալի եւ արդյունավետ էներգիա տրամադրելու գործում, գրում է «Репорт»- ը:

Քաղաքականություն