Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ տեղեկացրել է ՌԴ-ին՝ Իդլիբում Սիրիայի ԶՈՒ մարտերը դադարեցնելու անհրաժեշտության մասին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Անկարան Մոսկվային տեղեկացրել է՝ Իդլիբում Սիրիայի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին:

Թուրքական պաշտպանական գերատեսչության՝ կիրակի օրը տարածված հայտարարության համաձայն՝ սիրիական զորքերն ավելի վաղ «հարվածներ են հասցրել Էլ Աթարիբի հոսպիտալին, իսկ այժմ հրթիռակոծության են ենթարկվել Իդլիբի ապաէսկալացիայի գոտում գտնվող Քաայի բնակելի թաղամասը եւ բեռնատարներն ու թրեյլերները Սարմադա քաղաքի մերձակայքում»: «Ռուսաստանի Դաշնությունը տեղեկացված է եղել հարձակումների անհապաղ դադարեցման համար։ Մեր զինվորականները նախազգուշացվել են, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը [տարածաշրջանում», - ասվում է հայտարարության մեջ։

Քաղաքականություն