Բախվել է բետոնե արգելապատնեշներին. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Մարտիրոս Եղոյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի 4-դ գյուղ սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա՝ երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել։


 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։


 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


 

Քաղաքականություն