Սպանված են գտել ամերիկուհուն, ով անհայտ կորել էր փեսացուի հետ ճամփորդության ընթացքում

Միացյալ Նահանգներում գտել են սպանված Գաբի Պետիտոյին։ Այս երիտասարդ կինը իր փեսացուի հետ հուլիսի 2-ին մեկնել էր ԱՄՆ-ում ճամփորդության և չէր վերադարձել: Տղան սեպտեմբերի 1-ին տուն է վերադարձել միայնակ, հրաժարվել է պատասխանել հարցերին, կարճ ժամանակ հետո ինքը ևս անհետացել է: Հայտնում է Meduza-ն։ 

 

Հավելենք, որ անհետացումից հետո պարզ է դարձել, որ օգոստոսի 12-ին զույգերի միջև վեճ է բռնկվել, որին ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը։ Հաշվետվության համաձայն, երբ ոստիկանները նկատել են մեքենայում վիճող զույգին՝ կանգնեցրել,  այդ ընթացքում աղջիկն արտասվելիս է եղել։ Զույգը պարզաբանել է, թե վերջին շրջանում երկուսն էլ անկայուն վիճակում են։ Ոստիկանները բանավոր զգուշացում են տվել, խորհուրդ են տվել գիշերն անցկացնել առանձին և բաց են թողել նրանց։

Քաղաքականություն