ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոտ կես կիլոգրամ թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկվել 23 և 25 տարեկան երիտասարդներ

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները գիշերային շրջայցի ընթացքում Նորատուս գյուղի հարակից տարածքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Նիսան Տիդա» մակնիշի իրենց մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Երևան քաղաքի 23 և 25 տարեկան երկու բնակչի։ Տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

 

Մեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվել են թղթե տոպրակով 450 գրամ կանեփանման բույսի գագաթային մասեր: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բուսական զանգվածը 23-ամյա ուղևորինն է: Ըստ նրա՝ կանեփը նախորդ օրը քաղել էր վայրաճ թփերից՝ իր օգտագործման համար:

Քաղաքականություն