Ռուսաստանում ԱԹՍ-ի դեմ պայքարի համար հրացան են արտադրել

Ռուսաստանում ԼՊԴ-801 ռադիոէլեկտրոնային հրացան են ներկայացրել: Անօդաչուների կառավարման ալիքների խլացման սարքը ցուցադրվել է Զենքի եւ որսորդական արտադրանքի ORELEXPO-2021 միջազգային ցուցահանդեսում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը: 

ԼՊԴ-801 հրացանի քաշը 3.5 կիլոգրամ է, որը համեմատելի է Կալաշնիկով ինքնաձիգի հետ: Ռադիոէլեկտրոնային մարտի ​​զենքի կառուցվածքը նույնպես հիշեցնում է ավանդական զենքերը: Այսպիսով, սարքի ալեհավաքը պատրաստված է փողի տեսքով, իսկ փոխարինվող մարտկոցը գտնվում է պահեստատուփի տեղում: 

ԼՊԴ-801-ի բնութագրերը հնարավորություն են տալիս հակազդել անօդաչուներին մինչեւ 1.5 կիլոմետր հեռավորության վրա: Սարքը նախատեսված է կառավարման ալիքների խլացման եւ անօդաչու թռչող սարքերի նավիգացիայի համար: Արտադրողի տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները արդեն գնել է ԼՊԴ-801-ի խմբաքանակ: 

 

Քաղաքականություն

Պատահարներ