Երևանում բացասական-Տոկիոյում դրական. հայ մարմնամարզիկը կմասնակցի արդյո՞ք Աշխարհի Առաջնությանը

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի Աշխարհի Առաջնությանը:  

Հայաստանից մեկնելիս Դավթյանի Covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել է Covid-19-ի թեստ և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական: 

Ֆեդերացիայից հայտնում են, որ Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոյում: 

«Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19 թեստ վերցնեն, քանի որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել: Այս ԱԱ-ն ոչ պատշաճ կերպով է կազմակերպված»,- նշել են ֆեդերացիայից: 


 

Քաղաքականություն

Պատահարներ