Ալբանիայում ռուս զբոսարջիկների մահվան առթիվ քրգործ է հարուցվել սպանության հոդվածով

Ալբանիայում ռուս զբոսաշրջիկների մահից հետո քրեական գործ է հարուցվել «Սպանության մասին» հոդվածով: Այս մասին հայտնում է Говорит Москва-ն:

Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս սպասվում են թունաբանական հետազոտության արդյունքները: Ալբանիայում ՌԴ դեսպանությունից հայտնել են, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացրել է Ալբանիայի գլխավոր դատախազությունը:
 

Հոկտեմբերի 15 -ին Ալբանիայի «Գլորիա» հյուրանոցի շոգեբաղնիքում մահացած են գտել Ռուսաստանի չորս քաղաքացիների: Խոսքը ամուսինների, նրանց դստեր և փեսայի մասին է: Փորձագետների կարծիքով ՝ մարդիկ շնչահեղձ են եղել: Ամենահավանական տարբերակը համարվում է լողավազանը մաքրելու համար օգտագործվող քլորի գոլորշուց շնչահեղձ լինելը: Քննիչները դիտարկում են օդափոխության անսարքության տարբերակը:

Քաղաքականություն

Պատահարներ