Անուն է հնչել. նոր մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվա կինոթատրոնի մոտի սպանությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքից։ Ինչպես հայտնի է, 2021թ. հունիսի 2-ին Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էր Քյավառցի Ռաֆո մականունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովաննես Վարդանյանը:

 

Մեզ հասած լուրերի համաձայն՝ Մարդոյանը դեպքից հետո իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել՝ հայտնելով, որ ենթադրում է՝ դեպքը կապված է 6 տարի առաջ իր դեմ իրականացված մահափորձի հետ: Դատարանը հետախուզում է հայտարարել մի անձի նկատմամբ, որը 6 տարի առաջ դատարանի կողմից արդարացված է եղել Մարդոյանի դեմ մահափորձի գործով եւ հիմա գտնվում է արտերկրում: Սակայն Ռաֆայել Մարդոյանը իրավապահներին անգամ անուն չի տվել, իրավապահներին չի օգնել ենթադրյալ հանցագործին գտնելու հարցում»:

Քաղաքականություն

Պատահարներ