Հայաստանն ու «Գազպրոմ»-ը պայմանավորվել են գազի գնի շուրջ. «Ինտերֆաքս»

Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել է Հայաստան մատակարարվող բնական գազի մատակարարման գնի շուրջ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Մհեր Գրիգորյանի հայտարարությունը։

«Մենք արդեն ունենք համաձայնություն սահմանին և Հայաստանի տարածքում գազի գնի վերաբերյալ: 2019 թվականից մենք վարել ենք երկար ու դժվար բանակցություններ, բոլոր հարցերը քննարկվել են բավական խորը, դրանց մի մասի շուրջ  կա համաձայնություն»,- ասել է նա:

Բանակցությունների գլխավոր խնդիրը Գրիգորյանը համարել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վիճակը, որը պատկանում է «Գազպրոմ»-ին ու 2019-ից չի աշխատում։

«Էներգաբլոկը կառուցվել է 2013-ին։ Կայանը, ցավոք, չի աշխատում։ «Գազպրոմի» բոլոր ներդրումները Հայաստանում, 2013 թվականի պայմանագրի հիման վրա, պետք է ունենան 9 տոկոս եկամտաբերություն: Կայանի կառուցումը լուրջ ներդրում է, սակայն նման եկամուտ չի ստեղծում, և այս հարցը մնում է օրակարգում: Եթե մեզ հաջողվի գտնել հարցի լուծում, ապա գազի գնի հետ կապված կունենանք շատ կայուն իրավիճակ ինչպես սահմանին, այնպես էլ Հայաստանում: Ցանկանում ենք, որ 5-րդ էներգաբլոկը դառնա Հայաստանի էներգետիկ համակարգի մաս»,- ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ