Նորմալ երկրում նման պատասխանի համար փոխնախարարին կհանեին պաշտոնից. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Եթե չգիտես, թե որտեղ է սահմանը, ո՞նց ես այն պաշտպանում. ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողներին ասել է, թե զերծ կմնա սահմանների վերաբերյալ հարցին պատասխանելուց։ Ցանկացած նորմալ երկրում նման պատասխանի համար փոխնախարարին կհանեին պաշտոնից։ Սակայն ո՞վ պետք է Արման Սարգսյանին պաշտոնից ազատի, նրան պաշտոնի նշանակողը գրեթե ամեն օր սահմանները ետ է քաշում»։

Հիշեցնենք, որ ՊՆ փոխնախարարը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է՝ «ինչ վերաբերում է սահմաններին, զերծ կմնամ պատասխանելուց»:

Քաղաքականություն

Պատահարներ