6 զոհ և 9 տուժած. ԱԻՆ-ը՝ ողբերգական վթարից թարմացված տվյալներ է հրապարակել

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների կա 6 զոհ և 9 տուժած։

Քաղաքականություն

Պատահարներ