Բայդենն ակնկալում է Եվրոպայում հանդիպել Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ակնկալում է Եվրոպա այցի շրջանակում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Սպիտակ տնից:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Էրդողանը լրագրողներին ասել էր, որ Գլազգոյում Բայդենի հետ իր առաջիկա բանակցությունների հիմնական թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հետ կապված իրավիճակը։

Քաղաքականություն

Պատահարներ