Մեքսիկայում կրկին լրագրողի են սպանել

Մեքսիկայի Չիապաս նահանգում անհայտ անձը կրակել և սպանել է տեղի հայտնի լրագրող Ֆրեդի Լոպես Արեվալոյին:

Ինչպես հաղորդում է Heraldo de Chiapas-ը, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ 57-ամյա Արեվալոն վերադառնալիս է եղել տուն Սան Կրիստոբալ քաղաքում: Հանցագործը նրան է մոտեցել մոտոցիկլետով և հրազենից վիրավորել է նրան, երբ վերջինս իրեր էր դուրս բերում իր մեքենայի բեռնախցիկից:

Հանցագործը փախել է դեպքի վայրից: Նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Արեվալոն տեղի Maya Press լրատվական գործակալության հիմնադիրն էր: Վերջինս աշխատել է տարբեր հայտնի պարբերականներում և թերթերում, ինչպես օրինակ Novedades de México, Prensa Libre de Guatemala և Notimex:

Մեքսիկայի մարդու իրավունքների հարցով փոխնախարար Ալեխանդրո Էնսինասի տվյալներով՝ երկրում երեք տարում 47 լրագրող է սպանվել:  

Քաղաքականություն

Պատահարներ