Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. միկրոավտոբուսը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներից մեկին ձորից դուրս են բերել հրշեջ-փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։  

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ