Շիրակի մարզում բախվել են բեռնատարը և Volkswagen-ը. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածոմ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են 46-ամյա Արմենուհի Մշեցյանի վարած Volkswagen Polo մակնիշի և 53-ամյա Վազգեն Ավագյանի վարած ՄԱԶ մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Volkswagen-ը, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը։  Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Քաղաքականություն

Պատահարներ