ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+. Լեհ ուժայինները դաժան ծեծի են ենթարկել սահմանը հատած քուրդ փախստականներին

Լեհ-բելառուսական սահմանը հատած ազգությամբ քուրդ անօրինական ներգաղթյալների խումբը դաժան ծեծի է ենթարկվել Լեհաստանի անվտանգության ուժերի կողմից: Այս մասին հայտնում է «Միր»  ռադիոկայանի բելառուսական ծառայությունը: Նշվում է, որ ծեծի ենթարկված փախստականները՝ թվով 4 մարդ, այս գիշեր հայտնաբերվել են սահմանի բելառուսական կողմում գտնվող ինքնաբուխ ճամբարում:


Նրանք բոլորն ունեցել են տարբեր վնասվածքներ և ֆիզիկական բռնության նշաններ։
 

Փախստականների խոսքով՝ տղամարդկանց բերման են ենթարկել Լեհաստանի տարածքում, որտեղ վերջիններս փորձում էին փախստականի կարգավիճակ ստանալ։ 

 

Լրատվամիջոցը նշում է, որ դատելով միգրանտների մարմինների բազմաթիվ վնասվածքներից՝ Լեհաստանի անվտանգության ուժերը դաժան վերաբերմունքի են արժանացրել նրանց և ուժի կիրառմամբ դուրս հանել Բելառուսի հետ սահմանին գտնվող փշոտ ցանկապատի հետևից։ Տուժած փախստականներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ միգրանտների երկու խոշոր խումբ կարողացել է ներթափանցել Լեհաստանի տարածք։ Միջադեպը տեղի է ունեցել Բելովեժա և Կրինկի բնակավայրերի տարածքում։ Խմբերում ընդգրկված են մի քանի տասնյակ մարդիկ։ Նրանցից մի քանիսը վերադարձվել են բելառուսական կողմին։ Մնացածը հետախուզման մեջ են։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ