Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում, ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել են Volvo-ն ու միկրոավտոբուսը. կան տուժածներ. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են 33-ամյա Արա Ա-ի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և 60-ամյա Ժորա Մ-ի վարած Էջմիածին-Երևան թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։  

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նաև 8 քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։  Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volvo-ն, որը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածով ընթացող միկրոավտոբուսին, այնուհետև առաջ է ընթացել և բախվել նոր կառուցվող ճանապարհի համար տեղադրված բետոններին։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ