Հայտնի է, թե ինչ հիմքով են բերման ենթարկել Այնթապի համայնքապետին

Ինչպես այսօր հայտնել ենք, քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկվել Այնթապի գործող համայնքապետը, նրա եղբայրը և ևս երկու անձ։


MediaHub.am-ի հարցին ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին․․

 

«ՀՀ ՔՐ․ օր-ի Հոդված 149.2. Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը կասկածանքով Այնթապից 4 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին»։ Նշենք, որ Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը Մասիս խոշորացված համայնքի «Դավիթ Համբարձումյան» դաշինքի առաջադրած թեկնածուն է։

Քաղաքականություն

Պատահարներ