Երևանում BMW-ի վարորդը եղել է առանց «պռավայի», ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի զանգված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական օրինախախտ վարորդի և կասկածելի թմրամիջոց են հայտնաբերել Երևանում: Երվանդ Քոչար փողոցում 4-րդ կանգնեցրել են BMW մակնիշի ավտոմեքենա:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վարորդը, 34 ամյա Երևանի բնակիչ է, վարորդական իրավունքի վկայակայն չի ունեցել, ավտոմեքենայի դիմապակին էլ եղել է չթույլատրելի՝ թաղանթապատ, իսկ   ընթերականների ներկայությամբ ավտոմեքենան զննություն կատարելուց հետո հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի զանգված: 

 

Պարեկները կատարվածի մասին տեղեկացրել են  4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանին, որից հետո արդեն ժամանել են ոստիկանության կետրոնական բաժնի ծառայողները, որոնց հետ BMW-ի վարորդը ավտոմեքենայով ուղևորվել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ BMW-ն տեղափոխվել է  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Քաղաքականություն

Պատահարներ