Ռո՞ւմբ՝ Կիևից Թբիլիսի ժամանած ինքնաթիռում․ ահազանգ են ստացել

Երեկ գիշեր Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հաղորդագրություն էր ստացել Կիևից Թբիլիսի ժամանած ինքնաթիռում ռումբի առկայության մասին:

Sputnik Грузия -ի հաղորդմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն փաստի առթիվ հետաքննություն է անցկացնում։

Ստացված ահազանգի պատճառով Կիև-Թբիլիսի չվերթի ուղևորները ստիպված են օդանավակայանում երկար սպասել՝ ուղեբեռի լրացուցիչ ստուգման համար։

Ուկրաինական ավիաընկերությունների ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել կեսգիշերին։

Քաղաքականություն

Պատահարներ